ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ճիշտ չէ, որ ՀԱՊԿ-ը երես է թեքել ու ոչինչ չի անում․ Հայաստանում Ռուսաստանի դեսպան

Ճիշտ չէ, որ ՀԱՊԿ-ը երես է թեքել ու ոչինչ չի անում․ Հայաստանում Ռուսաստանի դեսպան

Գաղտնիք չէ, որ կա Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու եւ Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն տրամադրելու ՀԱՊԿ որոշման նախագիծ, որը Հայաստանը չի ստորագրել։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«ՀԱՊԿ-ը՝ որպես ուժ, պատրաստ է լինել այստեղ՝ երկրի վրա, ցուցադրել իր դրոշը հայկական տարածքում։ Եթե դա համարվում է դաշնակցին չաջակցել, ապա ինչ է դա: Կան տարբեր ակնկալիքներ, բայց եթե ինչ-որ մեկի ակնկալիքները լիովին չեն իրականանում, դա չի նշանակում, որ ոչինչ չի արվում։ Ճիշտ չէ, որ ՀԱՊԿ-ը երես է թեքել ու ոչինչ չի անում։ Ելնելով կիսադատարկ բաժակի տեսությունից՝ բաժակը լիքն է, բայց Հայաստանի ղեկավարությունը, չգիտես ինչու, նախընտրել է Եվրամիության տարբերակը։ Նա տալիս է համապատասխան բացատրություններ։ Մեր դիրքորոշումն այս հարցում նույնպես լավ հայտնի է»,- հավելել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում տեղակայվել է ԵՄ նոր դիտորդական առաքելություն՝ բաղկացած 100 հոգուց։ Սա ԵՄ անընդմեջ երկրորդ առաքելությունն է։ Առաջին դիտորդները Հայաստան են ուղեւորվել Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: