երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Ճարտարի բնակիչները շարունակում են հաստատակամորեն արարել սեփական հողի վրա. Քաղաքապետ

Ճարտարի բնակիչները շարունակում են հաստատակամորեն արարել սեփական հողի վրա. Քաղաքապետ

ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչների զբաղվածության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է՝ անասնապահությունն ու հողագործությունը:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ճարտարի քաղաքապետ Վլադիկ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից մոտ 75 հա մնացել է թշնամու տիրապետության տակ, սակայն դա չի խանգարում բնակիչներին շարունակել իրենց գործունեությունը:
 
Բնութագրությունը հասանալի չէ
 

«Ճարտարը 3900 բնակիչ ունի: Պատերազմից հետո այստեղ հաստատվել է 47 ընտանիք(156 տեղահանված բնակիչ): Չորս գործող դպրոց ունենք, որտեղ, ընդհանուր առմամբ, հաճախում է 560 աշակերտ, և երկու մանկապարտեզ. յուրաքանչյուրն ունի 85 սան»,-նշել է Վ. Հովհաննիսյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ քաղաքում գործում է երեք հանդիսությունների սրահ, հիվանդանոց, արվեստի դպրոց, մարզամշակութային պալատ. բոլորն էլ բնականոն գործունեություն են իրականացնում:

Բնութագրությունը հասանալի չէ

Վ. Հովհաննիսյանը խորը ցավով խոսեց պատերազմի թողած հետքերի մասին՝ հիշելով 43 անմահ ճարտարցիներին և անգնահատելի համարելով նրանց սխրանքը:

  • Կիսվել: