Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները պատրաստ են ճանապարհների ձմեռային պահպանմանը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցների կողմից մինչև նոյեմբերի 1-ը ստուգվել է միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանումն իրականացնող 34 կապալառու կազմակերպությունների ձմեռային պահպանման պատրաստվածության աստիճանը՝ աղ ու ավազի նախնական կուտակումը, պահանջվող մեքենա-մեխանիզմների տեխնիկական վիճակը և այլն։
Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները հիմնականում պատրաստ են ճանապարհների ձմեռային պահպանմանը։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 010 56-25-33 հեռախոսահամարին, ինչպես նաև հետևելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պաշտոնական կայքին (https://armroad.am/am) կամ ֆեյսբուքյան սոցիալական էջին



