Ճանաչիր թշնամուդ. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքիայի հետ հարաբերվելիս պետք է ուշադրություն դարձնել եւ հաշվի առնել այդ երկրից եկող յուրաքանչյուր ազդակը, հայտարարությունը, բառը եւ անգամ ստորակետը։ Բավականին ուշագրավ հայտարարություն էր արել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 7-ին Միջերկրական ծովի արեւելքում տիրող իրավիճակի վերաբերյալ համաժողովի ժամանակ։ Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին եւ, մասնավորապես, Հայաստանին, թուրք պաշտոնյան նշել էր, որ տարածաշրջանային բոլոր խնդիրների հիմնական պատճառը կիսել չիմանալն է եւ կիսելու փոխարեն ամբողջը վերցնելու փորձը:
Իսկ ինչը կարող է համարվել «Հայաստանի եւ հայ ժողովրդի օգտին լինելու» հանգամանք։ Իհարկե, օգուտի տակ պետք է դիտարկել առեւտրատնտեսական հարաբերությունները, իսկ դրա համար հիմք կարող է դառնալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը։ Այսօրվա դրությամբ՝ Թուրքիայի համար վերացել են այն «խոչընդոտները», որոնք թույլ չէին տալիս վավերացնել արձանագրությունները...»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։