երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը. Նիկոլ Փաշինյան

Ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը. Նիկոլ Փաշինյան

Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանն անդրադարձել եմ կորոնավիրուսային իրավիճակին, պատվաստվման կարեւորությանն ու անհրաժեշտությանը: Այս մասին հայտնում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը: Այս գործընթացը կարեւոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլեւ մեր երկիր այցելողների բնականոն հոսքն ապահովելու առումով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

  • Կիսվել: