ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ճամբարակ համայնքի ՏԻՄ ընտրություններում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 9,21 տոկոսը

Ճամբարակ համայնքի ՏԻՄ ընտրություններում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 9,21 տոկոսը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ի վաղ առավոտվանից ընթանում են համայնքի ավագանու ընտրություններ:

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովից, ընտրատարածքի 19 տեղամասերում ժամը 11-ի դրությամբ քվեարկել են 997 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 9,21 տոկոսը:

Ընտրությունների ընթացքում առայժմ խախտումներ կամ միջադեպեր չեն արձանագրվել:   Միակ քվեարկվող քաղաքական ուժը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն է, որի ավագանու ցուցակը գլխավորում է Ճամբարակ խոշորացված համայնքի գործող  ղեկավար Վազգեն Ադամյանը։

  • Կիսվել: