կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Թբիլիսիում Կոբախիձեն և Բայրամովը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և Սևծովյան ստորջրյա մալուխի անցկացման հարցերը

Թբիլիսիում Կոբախիձեն և Բայրամովը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և Սևծովյան ստորջրյա մալուխի անցկացման հարցերը

Տարածաշրջանային անվտանգության և Սևծովյան ստորջրյա մալուխի անցկացման հարցերը քննարկել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
 
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև տարանցիկ և լոգիստիկ գործառույթներն ամրապնդող նախագծեր։ Այդ կապակցությամբ հիշատակվել են Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի կառուցման, Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի, ինչպես նաև Անակլիա ստորջրյա նավահանգստի կառուցման նախագծերը։
Հիշեցնենք, որ Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացման նախագծի թեման շրջանառվում է վերջին մի քանի տարին։ Նախագծին միանալու պատրաստակամության մասին Երևանը հայտարարել է միայն 2023 թվականի հոկտեմբերին։
Նախագիծը նախատեսում է Ադրբեջանից Ռումինիա Սևծովյան էներգամալուխի անցկացում՝ Վրաստանի ու Հունգարիայի միացմամբ։ 2022 թվականի դեկտեմբերին Բուխարեստում ստորագրվել է համապատասխան համաձայնագիր։
ԵՄ-ն մտադիր է 2,3 մլրդ եվրո հատկացնել նախագծի իրականացման համար, որի նպատակն է Միության երկրների և Հարավային Կովկասի միջև վերականգնվող էներգիայի առևտրի նոր հնարավորությունների բացումը:

  • Կիսվել: