Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում. Կավելաշվիլի
Թբիլիսին աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ համակեցությանը: Այս մասին Անկարայում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին:
Նա վստահեցրել է, որ Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում և նպաստել տարածաշրջանում կայունությանը: Նա ողջունել է երկարատև խաղաղությանն ուղղված՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը:
Կավելաշվիլին նաև ընդգծել է Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձևաչափի կարևորությունը՝ հանուն տարածաշրջանային գործակցության։


