ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տավուշյան հաղթանակը նսեմացնելու դիմաց Միքայել Մինասյանը դարձել է ադրբեջանական մամուլի ֆավորիտ․ newarmenia.am

Տավուշյան հաղթանակը նսեմացնելու դիմաց Միքայել Մինասյանը դարձել է ադրբեջանական մամուլի ֆավորիտ․ newarmenia.am

Հայաստանում մի քանի մլրդ դրամի հարկեր թաքցնելու ու ապօրինի հարստանալու մեջ մեղադրվող, Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որը տևական ժամանակ թաքնվում է քննությունից, կրկին հայտնվել է ադրբեջանական մամուլում ու դարձել ֆավորիտ:

Haqqin.az-ը արտատպել է նրա վերջին ուղիղ եթերը՝ «Հայերը ամենաանկազմակերպ էտապում են, ադրբեջանցիները շատ լավ կազմակերպված են» վերնագրով: Տավուշյան հաղթանակից հետո Արդբեջանի համար գտածո են եղել Մինասյանի խոսքերը, թե «մենք խաղաղություն ենք մուրում, խաղաղության կոչեր ենք անում, իսկ նրանք մեզ խփում են»:

Ճիշտ կլիներ՝ Հայաստանը միլիարդներով թալանելու մեջ մեղադրվող ու Հայաստանից փախած Մինասյանը «մենք» բառը չօգտագործեր, հատկապես որ բանակում չի ծառայել ու երևի կյանքում սահմանին չի եղել: Բացի դա, հենց Միքայել Մինասյանի պես հարկեր թաքցնող օլիգարխների պատճառով է Հայաստանի բանակը այդքան անպատրաստ գտնվել 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ հայկական կողմը մոտ 100 զոհ ունեցավ ու 800 հեկտար տարածքի կորուստ:

Նախկին դեսպան Մինասյանը պետք է որ գիտակցեր, որ մարտի դաշտում հաղթող կողմը չի կարող խաղաղություն մուրալ խաղաղության կոչ անելով, ու դա մարդասիրական քայլ է հաղթողի կողմից, բայց շարունակել է ադրբեջանահաճո հայտարարություններ անել ու պատվավոր տեղ զբաղեցրել ադրբեջանական մամուլում: Հաշվի առնելով, թե ինչ հաճախականությամբ են հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանի ուղիղ եթերները հայտնվում ադրբեջանական մամուլի էջերում, չի բացառվում, որ նրան առաջիկայում սեփական թղթակցի կամ մեկնաբանի աշխատանք առաջարկվի ադրբեջանական որևէ պարբերականում:

Մարինե Խառատյան

  • Կիսվել: