երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Տավրոս Սափեյանը նշանակվել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Տավրոս Սափեյանը նշանակվել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասով՝

1. Տավրոս Սափեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Նշենք, որ Սափեյանը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հանրապետություն» կուսակցության ցուցակի 10-րդ համարն է եղել։

  • Կիսվել: