չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թավի ՞շ...  ՉԻ ՜ լինելու․ Իմքայլական պատգամավորի պատասխանը՝ ընդդիմության ներկայացրած վերջնագրին

Թավի ՞շ... ՉԻ ՜ լինելու․ Իմքայլական պատգամավորի պատասխանը՝ ընդդիմության ներկայացրած վերջնագրին

Իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանը պատասխանել է ընդդիմության ներկայացրած վերջնագրին։

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ողջ հանրապետության տարածքում մեկնարկել են զանգվածային անհնազանդության ակցիաներ, գործադուլներ, դասադուլներ:

Ավելի վաղ Սաղաթելայնը հայտարարել էր, որ մինչև ժամը 18։00-ն ժամանակ են տալիս «Իմ քայլը» խմբակցությանը պատվիրակությունով ներկայանալ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարությանը՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ 

 

Սարուխանյանը, մասնավորապես, նշել է․

"Ես` Կարեն Սարուխանյանս, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 《Իմ Քայլը》 խմբակցության պատգամավոր, չեմ պատրաստվում որևէ ֆորմատով, որևէ քննարկման մասնակցել իմ երկիրը տարիներով քանդած, նախկին կոռումպացված և ազգադավ իշխանությունների և նրանց մնացորդների հետ։

Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինձ, իմ քաղաքական թիմին տվել է վստահության քվե ոչ թե նախկինների հետ հանդիպման և որևէ հարցի քննարկման համար, այլ այն պայմանով, որ երբևէ թույլ չենք տալու նախկինների վերադարձը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինձ այսօր էլ խնդրում է, որ միջոցներ ձեռնարկենք պատժելու համար այն քաղաքական գործիչներին և գործիքներին, ովքեր այսօր բեմահարթակում բռնության կոչեր են հնչեցնում իրենց կողմից ընտրած իշխանության և քաղաքական ուժի հասցեին։

Հետևաբար՝ ես, որպես հանրության կողմից գործուղված անհատ, պարտավոր եմ ի կատար ածել նրանց ցանկությունն ու պատգամը։

Թավի ՞շ...

ՉԻ ՜ լինելու։"

  • Կիսվել: