ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թաթիկներն են կտրվելու, ծեփվելու են պատին ու փռվելու ասֆալտին. հանգիստ վեր ընգեք տեղներդ. Իմ քայլի պատգամավոր

Թաթիկներն են կտրվելու, ծեփվելու են պատին ու փռվելու ասֆալտին. հանգիստ վեր ընգեք տեղներդ. Իմ քայլի պատգամավոր

Որևէ մեկի մտքով չանցնի ՀՀ լեգիտիմ իշխանությունների դեմ ձեռնարկել որևէ քայլ, որը չի բխում ՀՀ օրենսդրությունից ու Սահմանադրությունից: Պարտիզանական մարտերը, որոնք մարդիկ մտադիր են իրականացնել, բների մեջ խեղդվելու են: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։ 

Նրա խոսքով` բոլոր նրանք, ով իշխանության դեմ Սահմանադրությամբ և օրենքներով չնախատեսված գործողություններ իրականացնեն, շատ խիստ կպատժվեն։ 

«Եթե կոռուպցիայի պարագայում թաթիկներն են կտրվելու, ապա այս դեպքում ամեն ինչ համակցված է լինելու՝ թաթիկներն են կտրվելու, ծեփվելու են պատին ու փռվելու ասֆալտին», - ասել է նա։ 
 

Կարապետյանը նաև անդրադարձավ ՀՅԴ նախկին ղեկավար Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, որում  նա կոչ է արել իր կուսակցականներին «պարտիզանական պայքար» սկսել իշխանության դեմ։ «Ցանկացած նման փորձ բներում խեղդվելու է», - հայտարարել է պատգամավորը։ 

  • Կիսվել: