կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պատմությունը չի պատկանում որևէ սերնդի կամ իշխող ուժի, որ երբ ու ոնց ուզեն փոփոխեն․ Հայկ Գրիգորյան

Պատմությունը չի պատկանում որևէ սերնդի կամ իշխող ուժի, որ երբ ու ոնց ուզեն փոփոխեն․ Հայկ Գրիգորյան

Երևանի Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, համանուն կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից «Հայոց պատմություն» դպրոցական առարկայի «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախաձեռնությանը։

Այս առնչությամբ Գրիգորյանը գրել է․ «Հայոց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն․ Ցանկացած ազգ ունի ավելի երկար ու հին պատմություն, քան տվյալ ազգի պետականության պատմությունն է։ Հակառակը չի կարող լինել, բոլոր ազգերի պարագայում է այդպես։ Նույնը վերաբերվում է հայ ազգին և հայոց պետականությանը։

Դարեր շարունակ մենք չենք ունեցել պետականություն, հետևաբար, ինձ համար անհայտ են այն դրդապատճառները, որոնց հիման վրա առաջարկվում է կրճատել մեր պատմությունը ` «Հայոց պատմությունը» վերանվանելով «Հայաստանի պատմության»։ Դեմ եմ մեր պատմության կրճատման և աղավաղման բոլոր փորձերին։ Պատմությունը չի պատկանում որևէ սերնդի կամ իշխող ուժի, որ երբ ոնց ուզեն` փոփոխեն»։

  • Կիսվել: