ուրբաթ, դեկտեմբեր 13
13 / 12 / 2024
1000 հատ նոր ավտոբուս էլ բերեք, առանց բեռնաթափման նորմալ տրանսպորտային համակարգ չի լինի. Գրիգորյան

1000 հատ նոր ավտոբուս էլ բերեք, առանց բեռնաթափման նորմալ տրանսպորտային համակարգ չի լինի. Գրիգորյան

Ինչո՞ւ եք էլի շարունակում թարսուշիտակ հաշվարկներով քայլեր ձեռնարկել: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում Երեւանում տրանսպորտի թանկացման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ դիմելով Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը:

«Օրինակ «կարմիր գծերի» ժամանակ ասում էին՝, որ դա կբերի բեռնաթափման, դուք շատ լավ հասկանում եք, որ առանց բեռնաթափման, եթե նույնիսկ 1000 նոր ավտոբուս գնեք, դուք չեք կարողանալու ապահովել երթեւեկության ժամկետները: Եթե  դա չի պահովվելու, դուք չեք կարող խոսել նորմալ տրանսպորտային համակարգ ունենալու մասին: Ձեր ամբողջ ելույթը  հիմնված է նրա վրա, որ քանի որ «Գազելներից» անցել ենք նոր ավտոբուսների, ամեն ինչ ընտիր է, կարող ենք թանկացնել տրանսպորտը:

Դուք ունե՞ք ինֆորմացիա, թե որքան գումար է մուտք արվել անցած տարվա հունվարին կարմիր գծերից, եւ այս տարվա հունվարին: Երկրորդ, դուք ունե՞ք ինֆորմացիա, թե խցանումները կամ տրանսպորտի արագությունը որքանով է նվազել ի հաշիվ կարմիր գծերը թանկացնելու»,-ասաց նա:

Հայկ Գրիգորյանը նկատեց, որ նույնիսկ ամենազարգացած երկրներում տրանսպորտն ինքնարժեքով չի աշխատում, այն սուբսիդավորվում է, որովհետեւ տրանսպորտից օգտվում է ամենախոցելի խմբերը՝ ուսանողներ, թոշակառուներ. «Այստեղ հարցն այն է, որ եթե սուբսիդավորում ենք, պետք է 100 տոկոս վստահ լինենք, որ այդ գումարները վարորդը կամ տեխսպասարկում իրականացնողը չի գրպանում»,- ասաց նա

  • Կիսվել: