ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ հավատարիմ իր որոշմանը՝ չի մասնակցի քաղաքապետի ընտրությանը նվիրված Ավագանու նիստին

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ հավատարիմ իր որոշմանը՝ չի մասնակցի քաղաքապետի ընտրությանը նվիրված Ավագանու նիստին

 «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ հավատարիմ իր որոշմանը՝ հոկտեմբերի 10-ին, կայանալիք Երևանի ավագանու առաջին նիստին, որի ժամանակ կայանալու է քաղաքապետի ընտրությունը, չի մասնակցի։

Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԱԿ առաջնորդ Հայկ Գրիգորյանը։

Նշենք, որ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ևս չի ներկայանա ավագանու նիստին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ավագանի է անցել հինգ ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։ Նրանցից ոչ մեկը չի հավաքել 50%+1 ձայն և քաղաքապետի թեկնածությունը պետք է որոշվի վաղը կայանալիք ընտրությունների ժամանակ։

  • Կիսվել: