հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տաթև-Աղվանի ճանապարհի աշխատանքներն ավարտել ենք և վեց վայրում շինարարական աշխատանքներ ենք սկսել. նախարար

Տաթև-Աղվանի ճանապարհի աշխատանքներն ավարտել ենք և վեց վայրում շինարարական աշխատանքներ ենք սկսել. նախարար

Սյունիքում հսկայածավալ աշխատանքներ են արվել և շարունակվում են արվել, լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Մենք մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք Տաթև-Աղվանի ճանապարհի վրա՝ հաշվի առնելով, որ գլխավոր այլընտրանքային ճանապարհն է, և այս ընթացքում սկսել ենք տարբեր հատվածներում ճանապարհների նախագծման աշխատանքներ, որոշ տեղերում նաև շինարարակական աշխատանքներ իրականացնել», - նշեց Սանոսյանը։

Նախարարն ասաց, թե այժմ Տաթև-Աղվանի ճանապարհի աշխատանքներն ավարտել են և վեց վայրում շինարարական աշխատանքներ են սկսել։

«Տեղեր կան՝ որոշակի ավարտական տեսքի են բերվում, տեղեր կան՝ ընթացիկ, տեղեր էլ կան՝ նոր ենք սկսել, և մոտ ժամանակներում փուլ առ փուլ կբերենք ավարտական տեսքի», - ասաց նա։

  • Կիսվել: