երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Տարեվերջին կավարտվի Վեդու ջրամբարի կառուցումը

Տարեվերջին կավարտվի Վեդու ջրամբարի կառուցումը

Կառավարությունը վերաբաշխում կատարեց պետական բյուջեում և լրացուցիչ միջոցներ տրամադրեց Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվաքծների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ պատվարի հիմնական կառուցման աշխատանքները մոտ 80 տոկոս իրականացված են, այս տարվա վերջ ջրամբարի կառուցումը կավարտվի:

«Բայց մյուս համակարգներն այնպես են կառուցված, որ այն գետերից հոսքերը, որ պետք է գան ու լցվեն ջրամբարը, հոսքերը գալիս, ջրամբարի տարածքով անցնում են ու ոռոգման սեզոնին ծառայեցվում է բնակչությանը, մինչև ջրամբարը կլցնենք ամբողջովին», - ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե նախընտրական շրջանում խոսել են շուրջ 15 փոքր ջրամբար կառուցելու մասին:

«Մենք հիմա այդ ուղղությամբ առաջընթաց ունենք, ինչքան հասկանում եմ՝ հիմա սկսում ենք Քասախի, Արգիճիի, Աստղաձորի, Ելփինի, Արթիկի, Լիճքի ու Եղվարդի ջրաամբարների նախագծումը», - ասաց նա:

  • Կիսվել: