ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տարեց կինը հետախուզվում էր ոստիկանության կողմից

Տարեց կինը հետախուզվում էր ոստիկանության կողմից

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 17-ին Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել Լյուդմիլա Բ.-ն, որը հունիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 3-րդ մասի մեղադրանքով:  Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: