չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
 Տարածաշրջանում ակտիվացվում է ՀԱՊԿ ձեւաչափը․ «Հայաստանի Հանրապետություն»

Տարածաշրջանում ակտիվացվում է ՀԱՊԿ ձեւաչափը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախյան պատերազմը չէր կարող չանդրադառնալ տարածաշրջանի ռազմաքաղաքական անվտանգության ձեւաչափերի վրա: Այն էական ազդեցություն ունեցավ հատկապես ՀԱՊԿ-ի վրա, որում ներկայում գտնվում է Հայաստանը: Արցախի պատերազմը, լինելով Հայաստանի սահմաններից դուրս, ՀԱՊԿ-ին թույլ  չտվեց գործնականում ցույց տալ իր կառույցների կենսունակությունը, բայց այն թողեց էական հետեւանքներ վերջինիս վրա: Այսպիսով տարածաշրջանում սկսված, բայց չավարտված աշխարհաքաղաքական զարգացումները Ռուսաստանին ստիպում են ակտիվացնել ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական ձեւաչափը, որի մաս է կազմում նաեւ Հայաստանը: Այս գործընթացն անխուսափելի էր եւ թելադրված օբյեկտիվ իրավիճակով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: