երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Թալինի համայնքապետարանը համայնքապետի ընտանիքին պատկանող բենզալցակայանից է գնումներ կատարում․ «Հրապարակ»

Թալինի համայնքապետարանը համայնքապետի ընտանիքին պատկանող բենզալցակայանից է գնումներ կատարում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չի՞, սա է կոռուպցիան»,- հավանաբար, ժամանակին կասեր Նիկոլ Փաշինյանը, եթե իմանար, որ Թալինի համայնքապետարանը համայնքի ղեկավար, ՔՊ-ական Տավրոս Սափեյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանից է գնումներ կատարում։

Անթաքույց առերեւույթ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գնումը կատարվել է հունվարի 10-ին․ Թալինի համայնքապետարանը «Սափեյան եղբայրներ» ընկերությունից գնել է 1 մլն դրամի հեղուկ գազ։

Նշենք, որ այս ընկերության սեփականատերերը Տավրոս Սափեյանի հայրն ու հորեղբայրն են՝ Էդիկ եւ Ժորա Սափեյանները։ 

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

  • Կիսվել: