Վիտալի Բսլասանյանի հետ քննարկվել է Արցախում և Հայաստանում առկա իրավիճակը․ Պատգամավոր
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բսլասանյանի հետ քննարկվել է Արցախում և Հայաստանում առկա իրավիճակը։ Այս մասին հայտնում է իմքայլական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Անուղղելի լավատես են ղարաբաղցիները։ Էնպիսի ծրագրեր են գծել՝ երկրի զարգացման համար, որ զարմանալի է, թե ինչպես են այդքան արագ կողմնորոշվում նոր իրավիճակներում։ Ու դեռ հորդորում էր, թե դուք ՀՀ ԱԺ նիստերը մի տապալեք, գնացեք աշխատանքի։
Մի խոսքով. Բալասանյանը դեռ ամեն ինչ կորած չի համարում ու բազում շանսերի ուղիներ մատնանշեց»,- մասնավորապես, գրել է պատգամավորը։


