ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սյունիքում վտանգված են քաղաքացիների կենսական իրավունքները, Շուռնուխում նույնիսկ բուժկետ չկա․ Թագուհի Թովմասյան

Սյունիքում վտանգված են քաղաքացիների կենսական իրավունքները, Շուռնուխում նույնիսկ բուժկետ չկա․ Թագուհի Թովմասյան

Այն, ինչ արձանագրել ենք Սյունիք կատարած այցի ընթացքում, դժվար է տեղավորել մարդու իրավունքներ հասկացության մեջ, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Սյունիքում վտանգված են ՀՀ քաղաքացիների կենսական իրավունքները, և ամեն պահի, որ մատնանշվում է, թե այլընտրանքային ավտոճանապարհը հարցի լուծում է, ուզում եմ ասել, որ այն գտնվում է թշնամու դիտարկման կենտրոնում, չկա մի հատված, որ թշնամու դիտարկումից դուրս է, թեթև մարդատար մեքենաներով հնարավոր չէ երթևեկել», - ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ ՀՀ իշխանությունը պարտավոր է ամեն հնարավոր քայլ իրականացնել այդ անվտանգային միջավայրը և անվտանգային գոտին ապահովելու համար։

«Եթե Որոտանում բուժկետ կա՝ տարրական առողջապահական խնդիրները տրամադրելու համար, ապա Շուռնուխում բացակայում է նաև բուժկետը, բուժկետում այս պահին բնակվում է համայնքի ղեկավարը, որը տունը կորցրել է», - ասաց Թովմասյանը։

  • Կիսվել: