ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սյունիքում տրամադրությունները խուճապային չեն. Փոստանջյան

Սյունիքում տրամադրությունները խուճապային չեն. Փոստանջյան

Ես երեք օր շրջել եմ Սյունիքում, կարող եմ ասել՝ տրամադրությունները խուճապային չէին, բայց անհանգստություն կար՝ կապված վերջին իրադարձությունների հետ՝ Երասխում տեղի ունեցած հրաձգություններ,  քաղաքապետերի կալանավորումներ,  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքի դադարեցում... Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՛՛Երկիր ծիրանի՛՛ կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սյունեցիները բավական ամուր կպած են իրենց հողին, մտադրություն չունեն գաղթելու: Անշարժ գույքի գները Սյունիքում պահպանվել են նույն մակարդակի վրա՛՛:

Նա հավելեց նաեւ, որ ընտրությունների արդյունքներն ինչպես իր, այնպես էլ սյունեցիների համար օրինական չեն:

  • Կիսվել: