Սյունիքում բանակցությունները վերսկսվել են, Վարդենիսում թշնամու առաջխաղացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
Այս պահին բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի միջև շարունավում են, լուրեն այն մասին, որ դրանք ավարտվել են չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը:
Նա նշեց, որ բանակցությունները ինչպես և նախորդ օրերին վարում են երկու երկրների ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ: «Այս պահի դրությամբ որևէ նորություն, որևէ փոփոխություն չկա»,- նշեց փոխմարզպետը: Ինչ վերաբերվում է Վարդենիսի հատվածում թշնամու առաջխաղացման մասին մամուլում շրջանառվող լուրերին, ապա, ըստ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանի, դրանք չեն համապատասխանում իրականությանը:
«Երեկ առավոտվանից ոչ մի մետր առաջ չեն եկել, որևիցե փոփոխություն չի եղել: Ո՛չ այն կողմից, ո՛չ մեր կողմից չի եղել տեղաշաժ: Այն, որ սահմանին խախտումներ կան, դա բացահայտ է, բայց որ երեկ առավոտվանից ոչ մի տեղաշարժ չկա, դա էլ է բացահայտ»,- հավաստեց Մելքոնյանը: