շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՔՊԿ-ի՝ Իջևանում կայացած նիստին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՔՊԿ-ի՝ Իջևանում կայացած նիստին

Այսօր՝ հունիսի 5-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Իջևանի տարածքային գրասենյակում կայացան տարածքային խորհրդի անդամի և վերահսկողի ընտրություններ։

Նիստին մասնակցել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նաև ՔՊԿ վարչության նախագահն է:

Կուսակցությունից հայտնում են, որ տարածքային խորհրդի կազմում ընտրվեցին՝

1) Արթուր Ճաղարյանը,

2) Արգիշտի Ամիրխանյանը,

3) Հայկ Ղալումյանը,

4) Խաչատուր Աթաբեկյանը,

5) Կարեն Ղալթախչյանը,

6) Նարեկ Ղուշչյանը,

7) Հասմիկ Այվազյանը։

Տարածքային խորհրդի նախագահ ընտրվեց Հայկ Ղալումյանը, քարտուղար՝ Հասմիկ Այվազյանը։ Վերահսկող ընտրվեց Յուրա Բազինյանը։

  • Կիսվել: