երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ կառավարության և մի շարք երկրների կառավարությունների համատեղ հանձնաժողովների հայկական կողմի նախագահ

Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ կառավարության և մի շարք երկրների կառավարությունների համատեղ հանձնաժողովների հայկական կողմի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ս.թ. դեկտեմբերի 11-ի 1883 – Ա, 1874 – Ա, 1868 – Ա, 1867–Ա, 1861–Ա և 1855-Ա որոշումներով հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության, Քաթարի Պետության, Թուրքմենստանի, Իրաքի Հանրապետության, Քուվեյթի Պետության, Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև համատեղ հանձնաժողովների հայկական կողմի կազմերը:

Նշված երկրների կառավարությունների հետ համատեղ հանձնաժողովների հայկական կողմի նախագահ է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ է նշանակվել ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը:

  • Կիսվել: