կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Սուրեն Պապիկյանն արձակուրդ է վերցրել․ նա գլխավորելու է «Այո»-ի շտաբը

Սուրեն Պապիկյանն արձակուրդ է վերցրել․ նա գլխավորելու է «Այո»-ի շտաբը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մեկնում է արձակուրդ․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի փետրվարի 13-14-ը ներառյալ:
2. Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը»:

Մեր տեղեկություններով Պապիկյանն արձակուրդ է մեկնում սահմադրական բարեձոխումների «Այո»-ի շտաբը ղեկավարելու համար:

 

  • Կիսվել: