հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում 45 ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք․ նախարար

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում 45 ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք․ նախարար

Այս պահին 45 ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԲԿ այցելած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ եւս 70 ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտներ կան ԲԿ–ի այլ բաժիններում։

Նախարարը բժիշկներ հետ շրջեց ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում, հետաքրքրվեց, թե պացինտենրի մոտ հիմնականում խրոնիկական ո՞ր հիվանդություններն են գերակշռում, ինչին ԲԿ–ի աշխատակիցը պատասխանեց. «Հանդիպող հիվանդություններից հիմնականում գերակշռում են շաքարային դիաբետ եւ զարկերակային ճնշումը»։

Նախարարն անդրադարձավ նաեւ ԲԿ–ի ծանրաբեռնվածությանը. «Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքն ամենամեծն է Հայաստանում եւ այս պահին ազատ տեղ չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: