Սուքիասյանին և Արսենյանին ընտրական ցուցակ ներգրավելով՝ իշխանությունը ևս մեկ խոստում է դրժում․ Էդմոն Մարուքյան
Հեղափոխության խոստումներից մեկն էր՝ տարանջատել բիզնեսը և քաղաքականությունը․ Խ․ Սուքիասյանին և Գ․ Արսենյանին ընտրական ցուցակ ներգրավելով՝ իշխանությունը ևս մեկ խոստում է դրժում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Արդեն խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու, փող են տալու ձայնի համար։ Այս մասով էլ իշխանությունը պետք է ցույց տա՝ ունի կամք՝ թույլ չտալու, որ ընտրակաշառքը տեղ գտնի ընտրություններում»,–ասաց Մարուքյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ համամասնական ցուցակով։