երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստորագրահավաքը կարող է սկսվել երեք օրից․ «Հայաքվե»

Ստորագրահավաքը կարող է սկսվել երեք օրից․ «Հայաքվե»

Ստորագրահավաքը կարող է սկսվել երեք օրից։ Այս մասին այսօր րագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե (Հայերի ձայն)» նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը։

Նա պարզաբանեց, որ այս պահին կոնկրետ ժամկետ նշել հնարավոր չէ։

«Մենք կդիմենք համայնքների ղեկավարներին, որոնք եռօրյա ժամկետում պետք է տարածքներ տրամադրեն ստորագրահավաքի անցկացման համար», – նկատեց Պետրոսյանը։

Նա հայտնեց, որ նախապես ծրագրված է, որ Երեւանի ողջ տարածքում պարտադիր կլինեն նախաձեռնության մշտական ներկայացուցիչներ, մշտական ներկայացուցիչներ կլինեն նաեւ Գյումրիում, Վանաձորում եւ Կապանում։

Պետրոսյանը հույս հայտնեց, որ շենքերի բարձր հարկերում, տանիքներին եւ այլ տեղերում ստորագրահավաքի համար տարածք տրամադրելու փորձ չի արվի, քանի որ դա կդիտվի որպես խոչընդոտ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում որոշվել էր բավարարել նախաձեռնող խմբի 50 հազար ստորագրություն հավաքելու եւ ԱԺ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու դիմումը։

Ստորագրահավաքի համար ԿԸՀ-ն, վկայակոչելով օրենքը, սահմանել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։

  • Կիսվել: