չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Ստեփանակերտում մահացել է Սերժ Սարգսյանի մայրը

Ստեփանակերտում մահացել է Սերժ Սարգսյանի մայրը

Նոյեմբերի 7-ին 92 տարեկանում Ստեփանակերտում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

«Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ից, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, նույն վայրից:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը խորին ցավակցությունն է հայտնում նախագահ Սարգսյանին, նրա ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»,- ասվում է հայտարարությունում։ 

  • Կիսվել: