շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստեփանակերտի գործընկերներին քաջալերում ենք, որ երկխոսեն Բաքվի հետ․ Փաշինյան

Ստեփանակերտի գործընկերներին քաջալերում ենք, որ երկխոսեն Բաքվի հետ․ Փաշինյան

Միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական  ջանքերը հումանիտար բեռների մուտքը ԼՂ եւ հետագա մատակարարումները ապահովելու համար:

Կարեւոր է ընդգծել, որ այս բանակցություններում եւ քննարկումներում լիարժեք ներգրավված են ԼՂ ներկայացուցիչները: Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի»,- ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, թե իրենք Ստեփանակերտի գործընկերներին խրախուսում ու քաջալերում են ներգրավվել նման երկխոսության մեջ։

  • Կիսվել: