շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեղծվել է թուրքական հինգ պետությունների օմբուդսմենների միություն

Ստեղծվել է թուրքական հինգ պետությունների օմբուդսմենների միություն

Թուրքական 5 պետություն և հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը մայիսի 13-ին հիմնել են  «Թուրքական պետությունների օմբուդսմենների միություն» (TÜRKOMB): Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Բուրսա քաղաքում այդ երկրի Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմեն) գրասենյակում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Կազմակերպության հիմնադիր անդամներ են դարձել Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը:

Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան Շերեֆ Մալքոչը հայտարարել է, որ իրենք կազմակերպությունը հիմնել են՝ ոգեշնչվելով 2021-ի նոյեմբերի 12-ին Ստամբուլում Թուրքական պետությունների կազմակերպության հիմնումով: Նա տեղեկացրել է նաև, որ նորաստեղծ TÜRKOMB-ում դեռևս չի կատարվել պարտականությունների բաշխում։

Մալքոչը նշել է, որ հիշյալ միությանը միանալու է նաև Հունգարիան և մեծ հավանականությամբ՝ Թուրքմենստանը:

  • Կիսվել: