շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ստեղծվել է «Միացյալ Հայաստան» դաշինք․ հայտնի է վարչապետի թեկնածուի անունը

Ստեղծվել է «Միացյալ Հայաստան» դաշինք․ հայտնի է վարչապետի թեկնածուի անունը

Այսօր ստորագրվել է «Միացյալ Հայաստան» նախընտրական դաշինքի ստեղծման հայտարարագիրը՝ հասարակական, քաղաքական գործիչ Երվանդ Թարվերդյանի, «Հայրենատէր» կուսակցության գլխավոր քարտուղար ՝ Հայկ Պողոսյանի, «Հայրենիք և պատիվ» կուսակցության քաղխորհրդի նախագահ՝ Գառնիկ Մարգարյանի միջև: Այս մասին տեղեկացնում է Երվանդ Թարվերդյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հայտարարագրում մասնավորապես նշված է. «Ստեղծված իրավիճակում համայն հայության ներուժի մեկտեղումը համարելով ապագահ վերելքի և հաղթանակների միակ գրավականը և ուղին, փաստելով, որ հունիսի 20-ի ընտրություններն ամենաբախտորոշն են մեր ազգի վերջին 100-ամյա պատմության մեջ, մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս ընտրություններին մասնակցելու նպատակով միավորվում ենք «Միացյալ Հայաստան» անվամբ դաշինքի մեջ: Դաշինքի վարչապետի թեկնածուն՝ Երվանդ Թարվերդյանն է»:

 

  • Կիսվել: