չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ստեղծված իրավիճակում ներքաղաքական հարցերը դառնում են երկրորդական, բոլորիս գերխնդիրը մեկն է՝ լինել միասնական, լինել պետության կողքին. ԲՀԿ

Ստեղծված իրավիճակում ներքաղաքական հարցերը դառնում են երկրորդական, բոլորիս գերխնդիրը մեկն է՝ լինել միասնական, լինել պետության կողքին. ԲՀԿ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հրապարակել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող լարվածությանն առնչվող ուղերձը, որտեղ ասված է, որ ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական, քանի որ ՛՛բոլորի գերխնդիրը մեկն է՝ լինել միասնական, լինել պետության կողքին, համատեղ ջանքերով դիմակայել թշնամու ոտնձգություններին և արժանի հակահարված հասցնել նրան՛՛:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Այսօր, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին անցել է ակնհայտ սադրանքների, երբ հայ-ադրբեջանական պետական սահմանին երեկվանից իրավիճակը լարված է, երբ գնդակոծվում են խաղաղ գյուղեր ու բնակավայրեր, երբ առաջնագծում հանուն մեր անվտանգության կենաց ու մահու կռիվ է տալիս հայ զինվորը, երբ երկրի անվտանգության հարցը վեր է ամեն ինչից, յուրաքանչյուրիս պարտքն է միավորել բոլոր ջանքները հանուն մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության, հանուն արտաքին թշնամու դեմ պայքարի:

Սա այս իրավիճակում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սկզբունքային դիրքորոշումն է ու հանձնարականը մեր քաղաքական թիմի յուրաքանչյուր անդամին: Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական, քանի որ բոլորիս գերխնդիրը մեկն է՝ լինել միասնական, լինել պետության կողքին, համատեղ ջանքերով դիմակայել թշնամու ոտնձգություններին և արժանի հակահարված հասցնել նրան»:

 

  • Կիսվել: