հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ստեղծելու ենք իրական այլընտրանք և  խափանելու ենք դավադրությունը. Սեֆիլյան

Ստեղծելու ենք իրական այլընտրանք և խափանելու ենք դավադրությունը. Սեֆիլյան

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեկ է հայտարարություն՝ իր և մի շարք այլ անձանց կողմից՝ այլընտրանքային ուժ ստեղծելու վերաբերյալ:

Հայտարարությունն ամողբոջությամբ՝ ստորև.

«Գործող իշխանությունը կորցրել է դիմադրողականությունը, հայտնվել է այդ գործընթացի հորձանուտի մեջ և ըստ էության հանձնվել է նրա տրամաբանությանը։

Պատճառն այն է, որ իշխանությունը, ղեկավարվելով եսակենտրոնությամբ, թուլացնում ու քայքայում է քաղաքական դաշտը՝ ամեն գնով որպես իր միակ այլընտրանք ներկայացնելով նախկիններին, որպեսզի ժողովուրդը չմտածի իրական այլընտրանքի մասին և կառչի իրենից։

Երեկ՝ ս.թ. մայիսի 8-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը և դրա առիթով կողմերի դրսևորումները ցույց տվեցին իշխանության վերադասավորման կրեմլյան ծրագրի որոշ ծալքեր, ինչպես նաև դրա առաջացրած պայքարն ու լարումները։

Հայտարարում ենք, որ արդեն համախմբվող ազգային-ժողովրդավարական բևեռով ստեղծելու ենք իրական այլընտրանք և մեր ժողովրդի հետ միասին խափանելու ենք դավադրությունը։

Արա Պապյան

Արկադի Վարդանյան

Արմենակ Կյուրեղյան

Ալբերտ Բաղդասարյան

Գարեգին Չուգասզյան

Եղիշե Պետրոսյան

Ժիրայր Սէֆիլյան

Վարուժան Ավետիսյան

Տիգրան Խզմալյան

9 մայիս 2020 թ Երևան»:

 

  • Կիսվել: