երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեղծել ենք նոր հարթակ, որտեղ կստանաք ամենակարևոր հարցի պատասխանը՝ ինչու՞ ընտրել մեզ. Թանդիլյան

Ստեղծել ենք նոր հարթակ, որտեղ կստանաք ամենակարևոր հարցի պատասխանը՝ ինչու՞ ընտրել մեզ. Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցությունը ստեղծել է նոր հարթակ՝ www.apreluyerevan.am կայքը, որտեղ կլինի քաղաքական ուժի ծրագրերի, մեգանախագծերի, թիմի ու փորձի մասին տեղեկատվություն։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք բաց ու անկեղծ ենք երևանցու հետ։ Դուք պետք է մանրամասն իմանաք, մեր քաղաքի զարգացման ի՞նչ առաջարկներ է անում «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Քարոզչական և տեխնոլոգիական մանիպուլյացիաները հաճախ ստվերում են իրական և անհրաժեշտ տեղեկատվությունը։
 
Մենք ստեղծել ենք նոր հարթակ՝ www.apreluyerevan.am կայքը, որտեղ դուք կգտնեք ամբողջ տեղեկատվությունը մեր ծրագրերի, մեգանախագծերի, թիմի ու փորձի մասին, կստանաք ամենակարևոր հարցի պատասխանը՝ ինչու՞ ընտրել մեզ։
 
Սիրելի երևանցի,
 
Մենք ջանք չենք խնայում, որպեսզի վերականգնենք Ձեր հավատը իրական քաղաքական թիմի նկատմամբ։
 
Ձեր վստահությունը մեզ համար ամենակարևորն է՝ Ապրելու Երևան կառուցելու ճանապարհին»։
 

  • Կիսվել: