երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Starmus-ի խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ իրականացվող հրահրված և անարդարացի ռազմական գործողությունը. հայտարարություն

Starmus-ի խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ իրականացվող հրահրված և անարդարացի ռազմական գործողությունը. հայտարարություն

Գիտության և երաժշտության Starmus միջազգային փառատոնի խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվող հրահրված և անարդարացի ռազմական գործողությունը։ Այս մասին ասված է Starmus-ի խորհրդի տարածած հայտարարության մեջ:

՛՛Այս դաժան գործողությունը, որի արդյունքում բազմաթիվ անմեղ կյանքեր են կորսվել, անհարկի է, անհիմն և դեմ քաղաքակրթության դրսևորումներին։

Starmus-ի վեցերորդ փառատոնը բոլորովին վերջերս հաջողությամբ պսակվեց Հայաստանում՝ Երևանում, և մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր հրաշալի հայ ընկերներին։

Գիտելիքի փոխանցումը, գիտության առաջընթացը, մարդասիրության փառաբանումը՝ երաժշտության միջոցով և այլ դրական գործողությունները պետք է մեզ ուղղորդեն՝ դեպի ավելի լավ աշխարհ։

Գարիկ Իսրաելյան, Բրայան Մեյ, Դեյվիդ Այքեր, Ռիչարդ Դոուքինս, Էմմանուել Շարպենտիե, Ջիլ Տարտեր, Փիթեր Գաբրիել, Թոնի Ֆադել և Ռոբերտ Վիլիամս՛՛,-ասված է հայտարարության մեջ։

 

 

  • Կիսվել: