չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Սրանք մեզ կանգնեցրին, տեսնենք` ինչ են ասում». ասել է Որոտանում անհետացածներից մեկը հեռախոսով խոսելիս

«Սրանք մեզ կանգնեցրին, տեսնենք` ինչ են ասում». ասել է Որոտանում անհետացածներից մեկը հեռախոսով խոսելիս

Գորիս-Որոտան ճանապարհահատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Քասախի 2  բնակիչները 20-21 տարեկան տղաներ են։ Այս մասին մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը։

 

«Իմ տեղեկություններով տղաները գնացել էին իրենց ծառայակից ընկերներին տեսակցության: Վերջին կապը ընտանիքի անդամների հետ եղել է հենց այդ պահին, որ անհետացել են: Տղաներից մեկը հեռախոսով խոսելիս է եղել  եւ հեռախոսով խոսողն ասել է «սրանք մեզ կանգնեցրին, տեսնենք ինչ են ասում» և կապն ընդհատվել է: Դրանից հետո էլ նրանցից որևէ լուր չունենք», ասաց համայնքապետը։

 

Մկրտչյանի խոսքով` երիտասարդները միմյանց բարեկամ էին` հորեղբոր թոռներ էին։ Համայնքապետն ասաց, որ իրենց գյուղից մեքենայի մեջ 2 հոգի են եղել, ասում են, որ էլի մարդիկ են եղել մեքենայի մեջ, սակայն ինքը հստակ տեղեկություններ չունի:

Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը հայտնեց, որ  Որոտանի հատվածում երեկ ադրբեջանցի զինվորականը անտենայով խփել է հայ երիտասարդին:

«Ադրբեջանցի զինվորականը հայհոյել է այդ ճանապարհով անցնող շուռնուխցի երիտասարդին, ոստքով խփել է նրա մեքենային, երիտասարդն էլ ասել է` ինչ ես անում, ասել է` ձայնդ կտրի ու ձեռքի ռացիայի անտենայով խփել  է երիտասարդին, ասել է` ձայնդ կտրի»,- պատմեց փոխքաղաքապետը:
Գորիսի փոխքաղաքապետը նաեւ հայտնեց, որ օրերս Որոտանի հատվածում ճանապարհի եզրով մեքենան անցնելուց ադրբեջանցիները կոշով հարվածել են հայկական բեռնատարին: 

«Նրանք դա դիտավորյալ են արել, բավական մեծ վնաս են հասցրել, կարելի է ասել, կաբինան լրիվ ավիրել են, մեքենան պատկանում է  «Ապավեն» բեռնափոխադրող ընկերությանը: Մեր վարորդներին էլ նրանք վիրավորում ու սպառնում են»,-ասաց նա:

  • Կիսվել: