հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ ՔՊ-ն ներքին հարցումներ է արել. «Հրապարակ»

Սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ ՔՊ-ն ներքին հարցումներ է արել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ին մոտ 2 տասնյակ համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ ՔՊ-ն ներքին հարցումներ է արել  եւ պարզել, թե հավանական թեկնածուներից ում շանսերն են բարձր։ Ամենառեյտինգայիններն էլ ընտրվել են որպես թեկնածուներ։ ՔՊ այս քայլը, սակայն, ներքին խռովություններ է հրահրել։

Բանն այն է, որ շատերին ավելի վաղ խոստացած են եղել, որ նրանց են առաջադրելու, նրանք էլ ամիսներ անըառաջ սկսել են չհայտարարված քարոզարշավը եւ հիմա կանգնել են փաստի առաջ ու չեն պատրաստվում աջակցել կուսակցությ։ Եթե չասենք, որ «տակից» փորձելու են իշխանական կուսակցության դեմ աշխատել, որպեսզի ապացուցեն՝ ՔՊ-ի առաջ քաշած թեկնածուներն ամենեւին էլ մրցունակ չեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: