ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Սպասում եմ շարունակական համագործակցությանը․ Միրզոյանը շնորհավորել է Նիդեռլանդների ԱԳ նախարարին

Սպասում եմ շարունակական համագործակցությանը․ Միրզոյանը շնորհավորել է Նիդեռլանդների ԱԳ նախարարին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թոմ Բերենդսենին՝ Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Մաղթում եմ հաջողություններ առաջիկա կարևոր աշխատանքում։ Անհամբեր սպասում եմ շարունակական համագործակցությանը՝ Հայաստան-Նիդեռլանդներ ռազմավարական գործընկերության առաջմղման գործում»,-գրել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարն իր գրառման մեջ շնորհավորել է նաև Նիդեռլանդների արտաքին առևտրի և համագործակցության զարգացման նորանշանակ նախարար Սյորդ Սյորդսմային։

  • Կիսվել: