չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
«Սպանելու եմ», «մեռնելու ես». ուշագրավ միջադեպ «Արմավիր»-ի բերդում

«Սպանելու եմ», «մեռնելու ես». ուշագրավ միջադեպ «Արմավիր»-ի բերդում

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Համլետ Անտոնյանը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ հիմնարկի 2-րդ տեղամասի թիվ 52 խցում մաքրություն կատարելու հարցի հետ կապված վիճաբանել է նույն խցում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Մկրտիչ Խաչատրյանի հետ, որի ժամանակ Խաչատրյանին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ աջ և ձախ ձեռքում եղած ածելիներով հարվածներ է հասցրել վերջինիս պարանոցի, զույգ ականջախեցիների, զույգ բազուկների, աջ դաստակի շրջաններում` պատճառելով առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայման հատկանիշներով:

 

Հարվածներ հասցնելուն զուգահեռ սպանության սպառնալիքներ է տվել Խաչատրյանի հասցեին` ասելով «սպանելու եմ», «մեռնելու ես» և փաստացի իր կողմից հնչեցված սպանության սպառնալիքները իրագործելու նպատակով շարունակել է ձեռքերում եղած ածելիներով հարվածներ հասցնել Խաչատրյանի կենսական կարևորագույն օրգան համարվող պարանոցի հատվածին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել, քանի որ կանխվել է ՔԿ աշխատակիցների միջամտությամբ: Այսինքն Համլետ Միշայի Անտոնյանը կատարել է հանցավոր արարք`նախատեսված ՀՀ քր.օրի 34-104հոդվածի 1-ին մասով ՝սպանության փորձ: Այս գործով նախաքննութունը ավարտվել է։

 

  • Կիսվել: