ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պուտինը և Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Պուտինը և Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսացրույցը, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցեր ' 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: