ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սկոպյեում Միրզոյան-Բայրամով հանդիպում չի նախատեսվում

Սկոպյեում Միրզոյան-Բայրամով հանդիպում չի նախատեսվում

Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում` մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին:

Այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ:

  • Կիսվել: