երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Սիսիան համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը

Սիսիան համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը

Սիսիան համայնքի նորընտիր ավագանին համայնքի ղեկավար է ընտրել Արմեն Հակոբջանյանին: Այս մասին հայտնել է Սիսիանի համայնքապետարանը: 
 
«Սիսիանի համայնքի ղեկավար ընտրվեց Արմեն Բենյամինի Հակոբջանյանը։ Շնորհավորում ենք և մաղթում արգասաբեր գործունեություն»,- ասված է Սիսիանի համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված գրառման մեջ։
 
Սիսիանում համայնքի ղեկավարի ընտրությունը կայացել է երկու փուլով: Առաջին փուլում ավագանու անդամները չեն կարողացել համայնքի ղեկավար ընտրել: Առաջին փուլում իրենց թեկնածություններն առաջադրել էին «Հանուն Հանրապետության» կուսակցությունից Սեւակ Մուսաթյանը, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքից Հայկ Առաքելյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Արմեն Հակոբջանյանը: 
Երկրորդ փուլով ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկել է նաև  «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչը: 
 
Սիսիանում ՏԻՄ ընտրությունները տեղի էին ունեցել սեպտեմբերի 25-ին: Ամենաշատ ձայները հավաքել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Երկրորդ տեղում «Ապրելու երկիր» կուսակցությունն էր: 

  • Կիսվել: