չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սիսակ, Լենա, Լիլիթ.․․ 10 ելքի հնարավորություն բաց եք թողել. Մհեր Մկրտչյանը՝ իմքայլական պատգամավորներին

Սիսակ, Լենա, Լիլիթ.․․ 10 ելքի հնարավորություն բաց եք թողել. Մհեր Մկրտչյանը՝ իմքայլական պատգամավորներին

Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ դիմելով իմքայլական պատգամավորներին:

 

«Սիսակ, Լենա, Լիլիթ... շատերի անունները չեմ հիշում, կներե՛ք...

Օստապ Բենդերը ասում էր. «Չկա այնպիսի անելանելի իրավիճակ, որտեղից չլինի առնվազն երկու ելք»:

Բայց դուք արդեն մի 10 ելքի հնարավորություն բաց եք թողել` Հրայր Թովմասյանի գրիչից մինչև Արցախի վաճառքի գիշերը:

Հիմա վերջին կանգառն է: Ամենավերջին:

Քաղաքական ապագա չունենալը, որը դուք արդեն չունեք, ամենադաժան ու սարսափելի բանը չի կյանքում:

Բարոյականությունից չեմ խոսա, դուք այն կորցրել եք շատ շուտ: Բայց այսօր փնտրեք ձեր մեջ գոնե ինքնապահպանման բնազդը՝ բաց մի՛ թողեք մարդ մնալու վերջին կանգառը:

Հասկանում եմ՝ կգերադասեիք, որ Նիկոլը բռնապետ դառնա: Բայց չի դառնա: Գիտե՞ք՝ ինչու եմ համոզված: Որովհետև նա ընդամենը նույն, մինչհեղափոխական, սափրված, անդուր ձայնով վերևի նոտաներ վերցնող ոչ ամենահաջողված լրագրողն ա:

Գիտեմ, որ կկարդաք»,- գրել է նա:

  • Կիսվել: