չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սիսակ Գաբրիելյանը հույս ունի, որ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը տղամարդկություն կգտնեն իրենց մեջ բանավիճելու

Սիսակ Գաբրիելյանը հույս ունի, որ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը տղամարդկություն կգտնեն իրենց մեջ բանավիճելու

Նիկոլ Փաշինյանի ասածները պետք է դիտարկել բացառապես փոխաբերությունների կոնտեքստում: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Լիլիթ Մակունցը՝ խոսելով Փաշինյանի հայտարարությունների մասին, թե ատամներ է փշրելու:

Իմքայլական բանախոսներն ընդհանուր առմամբ կողմ են, որ ագրեսիվություն չլինի:

Իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ ընդգծեց՝ քաղաքական բանավեճի դաշտում պետք է լինեն հայտարարությունները, ապա հիշեցրեց՝ Փաշինյանը քաղաքական ուժերին ուղիղ եթերում բանավեճի առաջարկ է արել, որը մինչ այս պահը մերժվել է։

«Սա ժողովրդավարական երկրներին հատուկ նախընտրական քարոզարշավի տեսակ է։ Ես լիահույս եմ, որ այդ ուժերն իրենց մեջ տղամարդկություն կգտնեն և ուղիղ եթերում, հանրության առաջ կբանավիճեն, և բոլոր հարցերի պատասխաննները կտրվեն»,-ասաց նա։

Հայկ Կոնջորյանն էլ հավելեց․ «Բանավեճի ժամանակ յուրաքանչյուրն իր խիզախությունը, տղամարդկությունը, խելացիությունը, հայերենին տիրապետելու կամ չտիրապետելու իր հմտություննները պետք է ուղիղ եթերով ի ցույց դնի ժողովրդին։ Ժողովուրդը, որ պետք է ընտրի, իրավունք ունի տեսնել, թե յուրաքանչյուր քաղաքական ուժի առաջնորդ ուղիղ եթերով ինչպես է դրսևորում իրեն։ Եթե վախենալու, սարսափելու բան չունեն ուղիղ եթերով հանպատրաստից հարցներին պատասխանելու, ապա բոլորը պետք է ընդունեն բանավեճի հրավերը»։

  • Կիսվել: