հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սիրիայի ուղղությամբ Իսրայելի հրթիռային հարվածի հետեւանքով 4 մարդ է զհովել

Սիրիայի ուղղությամբ Իսրայելի հրթիռային հարվածի հետեւանքով 4 մարդ է զհովել

Սիրիայի Համա քաղաքի ուղղությամբ Իսրայելի հրթիռային հարվածի հետեւանքով 4 մարդ է զհովել, այդ թվում երեխաներ, 4 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին:

«Իսրայելական օդային ագրեսիան, հարվածը Համայի ուղղությամբ հանգեցրել է մի ընտանիքի մահվան՝ հոր, մոր եւ երկու երեխաների, ինչպես նաեւ վիրավոր է եւս 4 մարդ, որոնց թվում են մեկ կին, երկու երեխա եւ մեկ տարեց կին»,-հայտնել է աղբյուրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է նաեւ, որ հարձակման հետեւանքով Համայի արեւմտյան ծայրամասում փլուզվել է 3 տուն:

  • Կիսվել: