երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Սիրիայի խորհրդարանն այսօր քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Սիրիայի խորհրդարանն այսօր քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհ հայտնել է, որ այսօր նախատեսվում է Սիրիաի խորհդարանում քվեարկության դնել  19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան Կայսրության կողմից ծրագրված ու իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին հայտնում է «Գանձասար» շաբաթաթերթը։

Խորհրդարանի օրակարգում կներառվի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևը։

Սալեհը նաև ասել է, որ  խորհրդարանը նախկինում էլ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին ու հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին, սակայն անհրաժեշտ է այն դատապարտող որոշում ընդունել։

  • Կիսվել: