երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սիրիական արաբալեզու կայքն անդրադարձել է «Արցախի հերոս» Մենուա Հովհաննիսյանին

Սիրիական արաբալեզու կայքն անդրադարձել է «Արցախի հերոս» Մենուա Հովհաննիսյանին

Սիրիական արաբալեզու կայքն անդրադարձել է «Արցախի հերոս» Մենուա Հովհաննիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք հերոսի մոր՝ Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան էջից։

 
 

«Մե՛ն, անգամ արաբական հայտնի կայքերն են քո մասին խոսում... Մե՛ն, ինձնից խլեցիր քեզ, աշխարհին տվեցիր... Ի՛մ, ի՛մ ու ի՛մ Մեն....», - գրել է մայրը։

Կայքում գրված է․

«Մենուա Հովհաննիսյան (1985-2020). Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանական բանակի շարքերում կռվող հզորագույն անուններից մեկը։ Հանուն ազատ ու անկախ Արցախի՝ 2020 թվականի հոկտեմբերին տվեց իր կյանքը՝ արժանանալով Արցախի հերոսի կոչման։ 

Այսօր նրա մարմինն ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Մեր հերոսներն անմահ են»։

  • Կիսվել: